Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. «2019թ.-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատությամբ արձանագրվել է արտահանման 15% աճ»

Հունիսի 27-ին կայացած Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ազգային Վիճակագրության Ծառայության կողմից օրերս հրապարակված մայիս ամիսն ամփոփող տնտեսական ցուցանիշներին։

Նշելով, որ մայիս ամսվա արդյունքում հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով արձանագրվել է 7.3% աճ՝ վարչապետը հարկ համարեց մանրամասնել, թե ինչպիսի գործոններից է այդ աճը պրոեկտվել։ Համեմատականներ անցկացնելով այս տարվա և նախորդ տարվա մայիս ամիսների միջև՝ վարչապետը հայտարարեց, որ արտահանումը աճել է 15%-ով, իսկ 2019թ.-ի  հունվար-մայիս ամիսները՝ 2018թ.-ի միևնույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 0.1% աճ։

Վարչապետ նաև նշեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է նկատվել։ Մասնավորապես, տնտեսության համար այդքան կարևոր տեխնոլոգիատար ապրանքների արտահանման մասով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 29% աճ, իսկ միջին տեխնոլոգիատար ապրանքների մասով՝ 19.4% աճ։

Փաշինյանն արձանագրեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասով նույնպես նկատելի շարժեր են գրանցվել։ Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը 2019թ. մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 76.6%-ով, ընդ որում՝ բուսական ծագման արտադրանքի արտահանումը աճել է 86.2%-ով, իսկ կենդանական արտադրանքի արտահանումը՝ 60.9%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Share