Բաժին. Տնտեսական

Ազգային ժողովում մեկնարկել է ՏՄՊՊՀ 2 անդամի ընտրության քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2 անդամի ընտրության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը մեկնարկել է ժամը 14:00-ին:

«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 14:00-15:00-ն»,-ներկայացրեց  Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ՏՄՊՊՀ անդամի թեկնածուներն են Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել է 1 տարի ժամկետով:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Էդգար Ճաղարյանի թեկնածությունը առաջադրել է 2 տարի ժամկետով:

Share