Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Ներդրումներ ենք ակնկալում վիետնամական կողմից բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի Վիետնամ եւ Սինգապուր վերջին երկու այցերի արդյունավետությունը գնահատելով Իմ քայլը՚ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը մի քանի կարեւոր հանգամանք է մատնանշել: Այսպես, ընդգծելով Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը` պատգամավորն այցը որակել է կարեւոր նշանակության, որի  ժամանակ կոնկրետ խնդիրներ են լուծվել: Վիետնամի հետ կապված էլ կարեւորել է, որ  համաձայնության են եկել աշխատանք սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ:

Բացի այդ, նա նաեւ ընդգծել է. «Վիետնամի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը մոտ 50 մլն դոլար է: Միայն թե մենք գրեթե ոչինչ չենք արտահանում, բայց ներմուծում ենք: Այդ առումով շատ ենք կարեւորում, որ վիետնամցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային գրավչությունը: Մենք օբյեկտիվ ակնկալիք ունենք, որ ապագայում հայ-վիետնամական տնտեսական հարաբերությունները էլ ավելի են խորանալու, եւ ներդրումներ ենք ակնկալում վիետնամական կողմից` հատկապես բարձր տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորոտներում»:

Share