Բաժին. Տնտեսական

Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ համագործակցության համար. Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ  համագործակցության համար:

«Իմ այցելությունը փաստում է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այն արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 պետություն և Հայաստանը:

Share