Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 3.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,998.4 տոննա միս, որը 2018թ. համանման ցուցանիշը զիջում է 3.2%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը աճել է 13.4%-ով և կազմել 4,862.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը ավելացել է 1․7 անգամ և կազմել 567.2 տոննա։

Share