Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,998.4  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 36.4%-ով և կազմել 719.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալները ավելացել են 11%-ով և կազմել 1,069.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով և կազմել 1,203.5  մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 1.8 անգամ և կազմել 1.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 3.2 անգամ և կազմել 4.8 մլն կՎտ ժամ։

Share