Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել եվս 5 տնտեսվարող

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 59 տնտեսվարող: 30 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 17 դիմում մերժվել, 15 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

2. «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ

3. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ

4. «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ

5. «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Share