Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը ստացավ ԱՄՆ-ը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը,  հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգների կողմից անընդունելի է Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ այդ մասին սպառնալիքներով հանդես գալու հայտարարությունները: Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Ըստ նրա Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում։ Օդանավակայանի գործարկումը տարբեր նպատակներով՝ այդ թվում՝ առողջապահական, ամբողջությամբ տեղավորվում է հումանիտար միջոցառումների շրջանակներում։ «Բաքուն շատ զգայուն է այդ հարցում, ուստի միայն ռիսկերը չեզոքացնելուց հետո պետք է գնանք այդ քայլին, քանի որ մեր երկիրն առաջնորդվում է մարդկային կյանքերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ օդանավակայանի գործարկումը պետք է փոխկապակցվի ոչ թե Արցախի հակամարտության լուծման, այլ՝ հումանիտար միջոցառումների, մթնոլորտի առողջացման, սպառնալիքների վերացման եւ նմանատիպ այլ քայլերի հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share