Categories: Տնտեսական

Փոխվարչապետ Ավինյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին հրավիրել է մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաժողովին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Շտայների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՄԱԶԾ հետ ծավալուն և արդյունավետ փոխգործակցությանը:

«Հաշվի առնելով կառավարության բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԶԾ հետ և ներգրավվել առավել հավակնոտ ծրագրերում: Հանրային կառավարման բարեփոխումները, թվայնացումը և «Աշխատիր Հայաստան» ծրագիրը առանձնացվել են որպես նախաձեռնություններ, որոնց իրականացման գործում Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ»,- նշել է Ավինյանը:

Փոխվարչապետը ասել է, որ Օրակարգ 2030-ի սկզբունքների ներդրումը և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) արդյունավետ կյանքի կոչումը կարևոր գործիք է կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների համատեքստում: Ընդ որում, Օրակարգ 2030-ը և ԿԶՆ-ները կարող են ուղղորդող դեր խաղալ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության համար:

Աքիմ Շտայները նշել է, որ նախատեսվում է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին անդրադարձ կատարել ներկայումս մշակվող երկրի զարգացման  շրջանակային փաստաթղթի կազմման ընթացքում:

Կողմերը կարևորել են Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը հանրային կառավարման բարեփոխումների, կարողությունների զարգացման և նորարարական լուծումների խթանման գործում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին և Աքիմ Շտայներին հրավիրել մասնակցել միջոցառմանը:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Share

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից

Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում…

4 hours ago

Կենտրոնական բանկ. 2020 թ. հուլիսի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2020 թ. հուլիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես…

6 hours ago

ԱԱՏՄ. Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում

Ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր,…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական…

6 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 11/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

7 hours ago

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 3,802.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ…

7 hours ago

«Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթացի 6-րդ հոսքի ընդունելությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ…

7 hours ago

Online Hero Talks-ը հյուրընկալում է պանելային քննարկում սփյուռքի տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքների վերաբերյալ

Online Hero Talks առցանց քննարկումների շրջանակներում Հերո Հաուսը կազմակերպել է պանելային քննարկում սփյուռքի տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքների վերաբերյալ, որին ուղիղ հեռարձակմամբ…

8 hours ago

PicsArt-ն աշխարհի 18-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածն է

Հպարտանալու առիթ ունենք. հայկական PicsArt-ն արդեն վեցերորդ եռամսյակն է, ինչ աշխարհի 18-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածն է՝ առավել քան 50 միլիոն…

9 hours ago