Բաժին. Տնտեսական

Ջուլիետա Թադևոսյան․ Բիզնեսը փոփոխություններ չի սիրում, կայուն մթնոլորտի ապահովման անհրաժեշտություն կա․ տեսանյութ

«Հայաստանն օտարերկրյա ներդրումների տեսանկյունից գրավիչ պետություն չէ», – կարծում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն ու պարզաբանում՝ քաղաքական կայունություն, վստահություն և իրավական պաշտպանվածություն չկա։ Տնտեսագետը կարևորում է ներսի ներդրողին խրախուսելը՝ դրսից ներդրումներ բերելու համատեքստում դա կարևոր շարժառիթ համարելով։

Մասնագետի խոսքով՝ խնդիրներ կան նաև ներկրման շուկայում․ հաճախ ներկրվում են ապրանքներ, որոնք արտադրվում են նաև Հայաստանում, բայց քանի որ տեղականը թանկ է, ներկրողի հաշվին տուժում է տեղական արտադրողը։ Թադևոսյանին հատկապես մտահոգում է միջին և խոշոր բիզնեսը, իսկ փոքրի դեպքում նկատում՝ բարեբախտաբար փոքրին «շնչելու» հնարավորություն է տրվել։

Share