Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. 2019թ. առաջին կիսամյակում ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 124,311 հարցադիմում

2019թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 124 311 հարցադիմում, որից 80%-ը հարկային, իսկ 20%-ը մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ:

Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքների շարունակական բարելավման նպատակով՝ ավելացել է կենտրոնի աշխատակիցների թիվը, իսկ հուլիսի 12-ից 060 544 444 հեռախոսահամարին զուգահեռ գործարկվել է նաև նոր՝ անվճար 08000 0007 հեռախոսահամարը:

Share