Բաժին. Տնտեսական

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը: Նախարարն այդ տարածքից լուսանկարներ է տեղարդել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհին գտնվող այս տարածքը հավակնում է դառնալ Հայաստանի հյուսիսային մաքսակետը»,- գրել է նախարարը:

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

 

Share