Բաժին. Տնտեսական

2019 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 176,783 ՀՀ դրամ

2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 176,783 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.6% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.4%-ով և կազմել 149,622 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով և կազմել 191,070 դրամ։

Share