Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտահանումը նվազել է 0.5%-ով

2019 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,15 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1,17 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,32 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը նվազել է, սակայն աճ է արձանագրել ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսների ընթացքում նվազումը կազմել է 0.5%, իսկ ներմուծման ոլորտում աճը՝ կրկին 0.5%։

Share