Բաժին. Տնտեսական

ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրնօժանդակում է ամենամյա Սևան Ստարթափ Սամիթ 2019-ին

Հայաստանյան ստարթափ էկոհամակարգում տեղի ունեցող ամենանշանակալի միջոցառումներից մեկը, որն արդես իսկ ավանդույթ է դարձել՝ Սևան Ստարթափ Սամիթն այս տարի կմեկնարկի հուլիսի 28 -ին՝ շարունակվելով մինչև օգոստոսի 3-ը: Սամիթին արդեն երրորդ տարին շարունակ նշանակալի օժանդակություն է ցուցաբերում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA) ՝ հաշվի առնելով միջոցառման հսկայական ազդեցությունն ու արժեքը հայաստանյան ստարթափերի կյանքում, նոր և տաղանդավոր ստարթափերի բացահայտումը, դրանց հետագա աճին նպաստող հնարավորությունների և կապերի, ինչպես նաև ներդրումների հնարավորությունները միջոցառան արդյունքում:

EU-SMEDA ծրագիրը՝ որպես միջոցառման համակազմակերպիչ, օժանդակում է Սամիթին թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, մասնավորապես՝

– Հավաքագրվել են 22 քոուչեր՝ մարզիչներ, ովքեր միջոցառման ողջ ընթացքում սերտորեն կաշխատեն ստարթափ թիմերի հետ՝ ուղղորդելով և խորհուրդներ տրամադրելով, ինչպես նաև գիտելիքներ փոխանցելով նրանց:

– Ավելի քան 30 միջազգային փորձագետներ և բանախոսներ կիրականացնեն վարպետության դասընթացներ, ուսուցում և կրակի շուրջ ձևաչափով զրույցներ ստարթափերի համար:

– EU-SMEDA-ն աջակցում է նաև Ստարթեր ծրագրին, որը հատուկ մշակված ծրագիր է գաղափարի փուլում գտնվող ստարթափերի համար: Այն ներառում է բիզնես թեմաներով ուսուցանում և կիրառելի խորհրդատվություն՝ ուսումնասիրելու և բացահայտելու բիզնեսի մոդելավորման սխեմայի կարևորագույն բաղադրիչները: Մասնակցող ստարթափերը կխմբավորվեն ոլորտային խմբերում, որոնց հետ կաշխատեն փորձառու մենթորներ, ոլորտի մասնագետներ, ովքեր կաշխատեն նրանց հետ փիչինգ հմտությունների կատարելագործման և տարբեր կատեգորիաներում առաջարկվող մրցանակների համար պայքարելու նպատակով:

Իսկ հուլիսի 31-ին կկազմակերպվի ՛՛Եվրոպան Սևանում՛՛ օր, որի ընթացքում կկազմակերպվեն մի շարք աշխատաժողովներ և բանախոսություններ ԵՄ վրանում՝ անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով կահավորված հատուկ աշխատանքային տարածք ստարթափերի համար: Այնուհետև Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը հրավիրված լրատվամիջոցներին կներկայացնի ստարթափ էկոհամակարգին ցուցաբերվող ԵՄ օժանադակության մասին, իսկ EU-SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը՝ ծրագրի կողմից ցուցաբերված օժանդակության մասին՝ ի նպաստ նորարարության և ստարթափերի զարգացմաը: Այնուհետև լրագրողները հնարավորություն կունենան զրուցել հետաքրքիր ստարթափերի, փորձագետների և ներդրողների հետ:

Ընդհանուր առմամբ ավելի քան 100 ստարթափ, 75 հայտնի բանխոս, մասնավոր ներդրողներ և վենչուրային հիմնադրամներ Հայաստանից և արտասահմանից կմասնակցեն սամիթին:

Այս տարի Սամիթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 100,000 Եվրո, որը կբաշխվի տաբեր կատեգորիաների մրցույթներում հաղթած ստարթափերի միջև:

——————————————————

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

Share