Բաժին. Տնտեսական

Ատոմ Ջանջուղազյանն հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հուլիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդռիխ Կոպեցկուն:

Նախարար Ջանջուղազյանը կարևորել է համագործակցության տարբեր ուղղությունների` տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտների ներդաշնակ զարգացումը և ներուժի արդյունավետ իրացումը: Նա ընդգծել է նաև երկու երկրների կառավարությունների, մասնավորապես` ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը:

Բեդռիխ Կոպեցկին ասել է, որ փոխգործակցության զարգացման հեռանկարներ կան ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Նա մատնանշել է տնտեսական ծրագրերի իրականացումն Արևելյան գործընկերության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մասնավոր ընկերությունների գործակցության խթանմանը, առևտրի շրջանառության ընդլայնմանը և այլ հարցերի:

Share