Բաժին. Տնտեսական

ՀԿԵ. «Թումանյան» կայարանում արձանագրվել է շարժակազմի գծերից դուրս գալու դեպք

Հուլիսի 29-ին, ժամը 04:10 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Թումանյան» կայարանում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ, ինչի արդյունքում հրդեհ է առաջացել, որը մարվել է 07:30:

Զոհեր և վիրավորներ չկան:

Ներկա պահին պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ:

Share