Բաժին. Տնտեսական

Ավարտվել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Share