Բաժին. Տնտեսական

Արգիշտի Մեխակյան․Աշնանն ավելի ծանրաբեռնված ենք աշխատելու․ Անելիքը շատ է․ տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արգիշտի Մեխակյանը մեզ հետ հանդիպմանը եկել էր պատրաստված՝ մի քանի կարևոր ցուցանիշների «դավթարով»։ «Առաջին կիսամյակի տվյալներով ունենք 6,5% տնտեսական ակտիվություն», – ասում է Մեխակյանն ու նկատում՝ սա կարող է հիմք լինել հետագա արդյունքի համար, թեև իրենք այլ՝ ավելի բարձր նշաձող են սահմանել, ինչը միայն օրենսդիրից չէ կախված․ կարևոր են կրթական ոլորտը, դատական համակարգը, տարածքային ենթակառուցվածքները, տրանսպորտային ցանցը և այլն։

Իսկ հարցին, թե երբ ներդրումներ կգան Հայաստան տնտեսագետը հիշեցնում է՝ կառավարության կողմից 2018-ին 11 ներդրումային ծրագիր է հաստատվել, այս տարի՝ 25։ Բայց օրենսդիր տնտեսագետը կարևոր նկատառում ունի՝ սեփական ներքին ռեսուրսները օգտագործող համայնքներ ունենալու դեպքում, մենք կունենանք կայուն զարգացող ու բարենպաստ ներդրումային միջավայր առաջարկող պետություն։

Պատգամավորի ամառային արձակուրդը խիստ հագեցած է՝ հանդիպումներ, քննարկումներ, հետազոտություններ։ Մեխակյանը նկատում է՝ աշնանն ավելի ծանրաբեռնված են աշխատելու․ անելիքը շատ է։

Share