Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական խոհանոցի չիրացված ներուժը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայկական  լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ունեն վաղեմի ծագում: Հին ժամանակներում դրանցից շատերը բուժական նպատակով էին կիրառվում, տարատեսակ հիվանդություններ բուժում, վերքեր դարմանում, նույնիսկ կիրառվում ծերացման  դեմ: Ըստ մեր ունեցած աղբյուրների, Հայաստանի տարածքում աճում է  ավելի քան 300  անուն ուտելի բույս, որոնցից սակայն  մի քանիսն են առօրյա սննդում  կամ  բուժական այլ նպատակներով օգտագործվում:

«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում»  խորագիրը կրող փառատոնը, որը կմեկնարկի օգոստոսի 17-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում, նպատակ ունի  ներկայացնել այն բուսատեսակները, որոնցով հարուստ է  Լոռու մարզը:

Առաջին անգամ  նման խորագրով կազմակերպվող  փառատոնը, ըստ ծրագիրն իրականացնողների, կդառնա շարունակական, կարեւորը միջոցառման գաղափարն ընդգծելն է, կարեւորությունը տեղ հասցնելը եւ Լոռու մարզում տուրիզմի զարգացմանը նպաստելը»։

Share