Բաժին. Տնտեսական

Տիգրան Ավինյան․ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբն այսօր կվերադառնա Հայաստան. տեսանյութ

Հուրգադա-Երևանա մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում էին մնացել հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ։ Պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես ԱԳՆ-ի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության շնորհիվ քաղաքացիներին հնարավոր եղավ վերադարձնել հայրենիք։ Այդ առաքելությամբ երկու թռիչք է կազմակերպվել։ Առաջին օդանավով Հայաստան են ժամանել 132, երկրորդով՝ 183 քաղաքացի։ Կառավարության հերթական նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ դեռ 109  քաղաքացի է գտնվում Հուրգադայում, նրանց հայրենիք վերադարձնելու համար երրորդ օդանավն այսօր վայրէջք կկատարի Երևանում։ Թե որոնք էին Հուրգադա-Երևան թռիչքների չեղարկման պատճառները, թե ինչ պետք է արվի այսօրինակ խնդիրները կանխարգելելու ուղղությամբ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու պատասխանատուները կառավարությունն անպայման կքննարկի։

Share