Բաժին. Տնտեսական

Միքայել Մելքումյան. Եթե ավտոներկրման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխությունը չլիներ, բյուջետային մուտքերի ծավալն առավել նվազ կլիներ. տեսանյութ

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը ՀՀ պետբյուջեի եկամուտների 25,1  տոկոսանոց աճը պայմանավորում է մի քանի հանգամանքով՝ ստվերի կրճատումից մինչև ավտոներկրման ծավալների մեծացում ու տուրիզմի աճ։ Բայց մասնագետը նկատում է նաև, որ ծախսերն են կրճատվել։

Մելքումյանը դրական է գնահատում իշխանությունների՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանն ուղղված աշխատանքները։ Բայց նաև նկատում է՝ եթե ավտոներկրման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխությունը չլիներ, բյուջետային մուտքերի ծավալն առավել նվազ կլիներ։

«Ես՝ որպես պրոֆիլային հանձնաժողովի նախագահ, այս առումով կարևոր բան եմ մտածել և արագ դրա լուծումը կգտնեմ։ Ներքին օրենսդրական նախաձեռնություն եմ առաջարկելու։ Դա հետաքրքիր միտք է լինելու», – ասում է Միքայել Մելքումյանը, բայց ինտրիգը պահելու համար խոստանում՝ կմասնավորեցնի հետո։

Share