Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,901.4 տոննա միս, որը 2018թ. համանման ցուցանիշը զիջում է 3.1%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 5,557.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը ավելացել է 2.2 անգամ և կազմել 1,046.4 տոննա։

Share