Բաժին. Տնտեսական

Արտաքին պետպարտքը նվազել է 2.1%-ով․ մեկնաբանում են տնտեսագետները

2015-ից ի վեր արտաքին պետական պարտքի պիկը գրանցվել է 2018-ի առաջին եռամսյակում։ Վերջին 15 ամիսների ընթացքում միայն այս տարվա հունիսին այն նվազեց, թեև ընդամենը 2,1%-ով։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս ցուցանիշից այնքան էլ գոհ չէ։

«Միշտ բողոքել ենք ոչ թե արտաքին պարտքի մեծացումից, այլ դրա ոչ ռացիոնալ օգտագործումից», – ասում է Բոստանջյանը։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանն էլ վստահեցնում է՝ այսուհետ ոչ մի արհեստական տնտեսական աճ, ոչ մի ավելորդ ծախս չի արվելու։

Share