Բաժին. Տնտեսական

2019թ․ առաջին կիսամյակում Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել 39.2% աճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,456.4 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 39.2%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 7.1%-ով և կազմել 10,441 տոննա, մածունի արտադրությունն աճել է 36․7%-ով և կազմել 4,872.5  տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 32.9%-ով և կազմել 3,180.4  տոննա, կաթնաշոռի արտադրությունը նույնպես աճել է 19.8%-ով և կազմել 886.8 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունում գրանցվել է 21%-ի աճ և կազմել 7,996.6 հազար լիտր։

Share