Բաժին. Տնտեսական

ԿԲ հաշվարկներով այս տարի զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել զբոսաշրջության առնչությամբ մի շարք վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։ Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Share