«Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները», նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։
Փաստորեն մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կհիշեք՝ ն «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները։ Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառուցյների միջև միջնորդ կազմակերպություններ են։
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն՝ զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ։ Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ կերպ է գործում, իսկ հասարական քաղաքացիների համար՝ այլ։
Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ 16 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման։ Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4,5 դոլարով են մաքսազերծումն ավարտում», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։