Բաժին. Տնտեսական

Մակար Եղիազարյան․ արդյունավետ կառավարման համակարգ ունենալը շատ խնդիրների լուծում կարող է լինել. տեսանյութ

Կորպորատիվ իրավունքը, թեև մարդու հիմնարար ու կենսական նշանակություն ունեցող իրավունքներից չէ, այնուամենայնիվ այն գոյություն ունի և ունի պաշտպանության կարիք։ Փաստաբան, գործարար իրավունքի մասնագետ Մակար Եղիազարյանից փորձել ենք ճշտել՝ որքանով են պաշտպանված գործարարների իրավունքներ և թե ինչ է անհրաժեշտ ՀՀ գործարար միջավայրում ներդրումներ ներգրավելու համար։

«Ոլորտում կան խնդիրներ։ Դրանց լուծման ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ, սակայն չեմ կարծում, թե բավարար քայլեր», – նկատում է մասնագետն ու հիշեցնում՝ կիսապատերազմող երկիր ենք, չունենք ծով, անարդյունավետ կառավարման համակարգ և այլ սահմանափակ հնարավորություններ, որոնք ստեղծում են մի վիճակ,  որ Հայաստանը բիզնեսով զբաղվելու տեսանկյունից դառնում է նվազ նպաստավոր ու նվազ գրավիչ։

«Կա բարի կամք, կա ցանկություն, բայց դեռ չենք տեսնում այն արդյունքը, որը քաղաքական թիմն իր ջանքերով փորձում բերել։ Թեև կան հսկայական փոփոխություններ, բայց ջանքերը եռապատկել ու տասնապատկել է պետք, որ կարողանանք որևէ հեղափոխական բանի հասնել ու խոսել տնտեսական հեղափոխության մասին», – ասում է փաստաբանն ու առաջարկում արդյունավետ կառավարման համակարգ ներդնել․ դրանով շատ հարցեր կարող են լուծվել։

Share