Բաժին. Տնտեսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Նոր հնարավորություններ՝ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող   «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների  առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

– Օրգանական մթերքի վերամշակում,

– Օրգանական մթերքի սերտիֆիկացում,

– Օրգանական մթերքի պահպանում,

– Օրգանական մթերքի փաթեթավորում,

– Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,

– Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,

– Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,

– Մթերման անձնակազմ,

– Հավաքի ժամանակահատվածի  որոշում,

– Հումքի հավաք,

– Թունավորման ախտանիշները,

– Հումքի առաջնային մշակում,

– Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,

– Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,

– Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,

– Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:  Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում:

Share