Բաժին. Տնտեսական

Ակտիվիստը բոյկոտել է վարչապետի հետ քննարկումն ու հեռացել սրահից

Կառավարությունը չի տեսնում անհրաժեշտություն, իրավական հիմք նոր ՇՄԱԳ պահանջելու

Բնապահպաններից մեկը լքել է վարչապետի հետ անցկացվող քննարկման սրահը։ Վերջինիս խոսքով՝ ինքն ընդհատել է վարչապետի խոսքն ու ասել․ «Որպես հպարտ քաղաքացի չեմ հանդուրժում իմ բանականության նկատմամբ այդպիսի ոտնձգություն։ Չեմ հանդուրժում, որ ներկայացվի, թե «մածունը սև է»։ Ես, բոյկոտելով շարունակությունը, դուրս եկա։ Հնարավոր չէ իրականությունը շուռ տալ», – պատմում է նախաձեռնության մասնակիցներից մեկը, – «վարչապետը հայտարարեց, որ թեև զեկույցում առկա են որոշ թերույուններ, Կառավարությունը չի տեսնում անհրաժեշտություն, իրավական հիմք նոր ՇՄԱԳ պահանջելու։ Դա ես համարում եմ իսկական կեղծիք ու մանիպուլիացիա»։

Share