Բաժին. Տնտեսական

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի  «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 7.7 մլն դրամ,

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 16.1 մլն դրամ,

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում է շուրջ 35 մլն ՀՀ դրամ։Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 24.5 մլն դրամ,

Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ

12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

12 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 

27 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ 

42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 

42 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է  դիմի Նախարարություն՝ ներկայացնելով.

դիմում (ձև 2)։ 

– անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայական։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ   գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝   կառուցապատման/վերակառուցման համար։ 

– անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին  մասնակցելու արդյունքում։ 

– ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում տիպային կամ բազմակի օգտագործման,

– վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարներ։

Ծրագրին միացած կապալառու կազմակերպությունների ցանկ (ի գիտություն` Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց կապալառու կազմակերպության):

Փոխհատուցման գումարը Նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացու­թյունից հետո՝ 10 օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50 %-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 կամ Անասնաբուծության և անասնաբուժության  վարչություն` 011529333հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

Share