Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8%-ով

2019թ. հունվար-հուլիս ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 8.4%-ով, շինարարությունն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.2%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,078,974.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,696,787.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,086,376.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 166,748.2 մլն ՀՀ դրամ:

Share