Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Մեկ պատուհան՝ հանրապետության ամբողջ տարածքում. տեսանյութ

«Մեկ պատուհան» հանրապետության ամբողջ տարածքում. հարկ վճարողն, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Այն դյուրացրել է ֆիզիկական անձանց և հարկ վճարողներին ծառայությունների մատուցումը:

Վանաձորում գտնվող սպասարկման թիվ 16 բաժինը սպասարկում է տարածաշրջանում գործող ավելի քան 9400 հարկ վճարողի: Հաշվի առնելով բնակավայրերի հեռավորությունը մարզկենտրոնից՝ սպասարկման կետեր են ստեղծվել նաև Ալավերդի և Տաշիր քաղաքներում:

Share