Բաժին. Տնտեսական

Գևորգ Պապոյան․ Կայուն դիրքավորումից տեղափոխվել ենք դրական. տեսանյութ

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

«Հայաստանի վարկունակության ցուցանիշը բարելավվել է։ Սա նշանակում է, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որը կարող է ավելի շատ վարկեր վերցնել՝ ցածր տոկոսադրույքով։ Կարող ենք տեղաբաշխել ավելի ցածր տոկոսադրույքով, քան այսր առկա է, ինչն էլ, բնականաբար, հանգեցնելու է բիզնեսում շահութաբերության աճին, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը», – Moody’s Investors Service-ի զեկույցի նշանակությունը ՀՀ և նրա քաղաքացու համար այսպես է մեկնաբանում պատգամավորը։ Զրույցի ընթացքում շենք շրջանցել նաև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը։

Share