Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչ է արվում ՀԱԷԿ-ի ռեակտորային արտադրամասում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 30-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գխավոր տնօրեն Յուկիա Ամանոն  այցելել էր ՀԱԷԿ, եւ սա նրա երկրորդ այցն էր 2012թ. հետո: Նա զարմացել էր, թե ինչքան աշխատանք է տարվել կայանում այդ ժամանակվանից ի վեր՝ ուղղված թե անվտանգության բարձրացմանը եւ թե ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը: Նրան ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատմում է եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է, բնականոն առաջ է շարժվում: Պաշտոնական այս ընդհանուր ձեւակերպումների ներքո հարկ է այս անգամ հասկանալ, թե ինչ կարգի հսկայածավալ գործ են անում մեր մասնագետները, ում մենք պարտական ենք ատոմային տերության երկրներից մեկը լինելու ու մնալու համար: Եվ, ըստ այդմ, օրինակ, ինչ է արվում շատերին հետաքրքրող ռեակտորային արտադրամասում, որ ՀԱԷԿ-ի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է ռեակտորի եւ ռեակտորային արտադրամասի սարքավորումների անվտանգ, հուսալի եւ արդյունավետ շահագործումը: Պարզվում է՝ ռեակտորային արտադրամասը հետեւյալ 7 հիմնական աշխատանքներն է անում: Ռեակտորի իրանի հետազոտման նպատակով ռեակտորի աշխատած վառելիքի ամբողջական բեռնաթափում է անում,   ռեակտորի վերին բլոկն է արդիականացնում: Ռեակտորի իրանի գործիքային հետազոտում է արվում (չեխական «Շկոդա» ընկերության մասնագետների կողմից): Կապիտալ վերանորոգում է գլխավոր փակիչ սողնակները…»:

Share