Բաժին. Տնտեսական

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» նկատմամբ իրավական գործընթաց է սկսել

Երևանի քաղաքապետարանը աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության նկատմամբ իրավական գործընթաց է սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք չարված աշխատանքի համար տուգանքներ ենք կիրառում: «Սանիթեքն» արդեն 6-րդ օրն անընդմեջ դուրս չի եկել աղբահանության: Մեզ համար սա հիմք է հանդիսացել, որպեսզի արդեն իրավական գործընթաց սկսենք»,- եզրափակեց Մարությանը:

Share