Բաժին. Տնտեսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմեկնի Թուրքմենստան, մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցը կկայանա սեպտեմբերի 12-14-ը:

ՀՀ պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ Դավիթ Վիրաբյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը:

Share