Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 4,302.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19.5%-ով և կազմել 1,508.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 5%-ով և կազմել 1,581.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով և կազմել 1,203.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 3 անգամ և կազմել 7.5 մլն կՎտ ժամ։

Share