Categories: Տնտեսական

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի լուծման հիմքում Հայաստանի հավասարակշռված շահն է

Դեռևս անցած տարվանից նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը։ Ներկա կառավարության ձևավորումից հետո մի շարք շահագրգիռ կողմեր՝ ազդակիր համայնքի բնակիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չվստահելով նախկին իշխանություններին և իրենց կողմից տրված շահագործման թույլտվությանը, արդեն մեկ տարուց ավել փակ են պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

Բազմիցս նշվել է, որ Կառավարության դիրքորոշումը Ամուլսարի խնդրի լուծման հարցում իրավական դաշտի շրջանակներում է, և խնդրի լուծման հիմքում դրվելու է Հայաստանի հավասարակշված շահը՝ հաշվի առնելով թե՛ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանրության մտահոգությունները, թե՛ Հայաստանի տնտեսական վարկանիշը։ Կառավարության երկխոսությունը շահագրգիռ կողմերի հետ կրել է շարունակական բնույթ, որի մասին են վկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, Ջերմուկի բնակիչների և բնապահպանների հետ հանդիպումները։

Անցած տարի Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով։ Նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Վերջինս «ԹիԱրՍի» (TRC) ընկերության հետ համատեղ, ուսումնասիրելով արդեն իսկ առկա ելակետային տվյալները՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերը, առաջարկել էր լրացուցիչ մեղմման միջոցառումներ՝ ռիսկերը նվազագույնին հասցնելու համար։

Փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո հանրության շրջանում առկա մտահոգությունները վերացնելու համար որոշվել էր տեսազանգ անցկացնել՝ Կառավարության անդամների, «Լիդիան Արմենիա»-ի, «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու ներկայացրած ուսումնասիրությունը։ Տեսազանգից հետո ամենից շատ քննարկվող հարցը եղել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ուժը կորցրած ճանաչելը, սակայն գործող օրենսդրական կարգավորման համաձայն՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունն իրավական հիմք չի տալիս նոր ՇՄԱԳ անցկացնելու, ինչպես նաև նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշումը վերապահված է շահագործման թույլտվություն ստացած ընկերությանը՝ «Լիդիան Արմենիա»-ին։ Թեև մինչ ԷԼԱՐԴ-ի հետ տեսազանգի անցկացումը հնչել էին մեկնաբանություններ քրեական գործը կարճելու մասին, ներկա փուլում Քննչական կոմիտեն մեկ անգամ ևս պետք է ստուգումներ իրականացնի՝ պարզելու ընկերության տրամադրած որոշ տվյալների փոփոխության դիտավորություն համարվելու հանգամանքները։ Այսինքն` քրեական գործի մասով դեռ վերջնական որոշում առկա չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիներին ապաշրջափակման կոչ էր արել և հանձնարարական տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (ԲԸՏՄ) ստուգումներ անցկացնել։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս ներկայացրել էր եզրակացություն նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) անցկացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ ներկա դրությամբ նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմք չկա։ Սակայն ԲԸՏՄ ստուգումների արդյունքների մասով դիտարկվում են մի քանի հավանական սցենարներ, մասնավորապես՝ եթե ԲԸՏՄ ստուգումների ընթացքում հայտնաբերվում են խախտումներ, որոնց վերացումը ենթադրում է նախագծային փոփոխություն, ապա առաջանում է նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Եթե խախտման ժամանակահատվածում խախտումը չի վերանայվում, ապա կրկին ուժը կորցրած է ճանաչվում ՇՄԱԳ-ը։

Անկախ ամեն ինչից Կառավարությունը հնարավորություն ունի իրականացնելու Ամուլսարի հանքի ամենօրյա մոնիթորինգ, որին ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում հանքը կփակվի։ Այսպիսով՝ Կառավարության քայլերն ուղղված խնդրի հանգուցալուծմանը, կարծես, գտնվում են վերջնական փուլում։  Մինչև իրավական կարգավորումների, ստուգումների ավարտը, մի շարք ակտիվիստներ, բնապահպաններ շարունակում են բարձրաձայնել հավանական վտանգների մասին, շարունակում են անցկացնել բողոքի ակցիաներ։

Ամուլսարի խնդիրն ի սկզբանե գտնվել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի դեսպանների ուշադրության կենտրոնում, և հարցի քննարկման հիմքում դրված է եղել ներդրողների շահերի, գործարար միջավայրի պաշտպանությունը։ Ամուլսարի խնդրով վերջին արձագանքներից է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը, որտեղ պալատն իր մտահոգությունն է հայտնել Ամուլսարի շուրջ զարգացումների փաստով: Ամուլսարի խնդրի կարգավորմանն են անդրադարձել նաև Fitch Ratings գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ կարևորելով ստեղծված իրավիճակի լուծումը, ինչն, ըստ Fitch Ratings-ի, կարող է նպաստել արտահանման աճին և օտարերկրյա ներդրումների հեռանկարներին։

Չնայած թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս հնչած կոչերին և մեկնաբանություններին, Հայաստանի կառավարությունը շարունակում է ապավինել փաստերին և տեղի չտալ որևէ տեսակի ճնշման փորձերին:

Ամուլսարի հարցի կարգավորման դեպքում շինարարական աշխատանքները կսկսվեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ Ամուլսարի հանքը կշահագործվի 2020թ-ի չորրորդ եռամսյակում կամ  2021 թվականի սկզբին։

Share

ՀՀ կառավարություն. աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին

Գործադիրը թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն…

8 mins ago

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20% կանխավճարի 15% կսուբսիդավորվի

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու…

41 mins ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 02/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

2 hours ago

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել…

2 hours ago

Նիկոլ Փաշինյան. Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք

Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ…

4 hours ago

Հայաստանը Ղազախստանից վառելիք կներկի, ինչը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը

ՀՀ-ի  ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան…

5 hours ago

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը

Սիրով տեղակացնում ենք, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի…

7 hours ago

ՊԵԿ. ավելի քան 57մլն դրամ վերադարձվել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ…

7 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 26,658-ի (+593)

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

7 hours ago