Categories: Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Էլեկտրամոբիլներով երթեւեկելը՝ ժամանակի պահանջ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին՝ այդ կերպ խրախուսելով  դրանց կիրառումը օդի աղտոտվածության նվազեցման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման  տեսանկյունից:

«ՀՀ-ն» տարեսկզբին անդրադարձել էր երկրում էլեկտրամոբիլների  շահագործման ենթակառուցվածքների սահմանափակման  խնդրին՝ մատնանշելով աշխարհում դրանց կիրառման տարածվածությունն ու առավելությունները:

Այն, որ աշխարհի շատ երկրներում վերջին տարիներին վառելիքով ավտոմեքենաներից անցում է կատարվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործմանը,  դա դեռ չի վկայում այն մասին, որ  նույն պատկերը կարող է  արձանագրվել  նաեւ մեզանում: Հայ վարոդները, դժվար թե, կարողանան այդքան հեշտությամբ հրաժեշտ տալ ավանդական  վառելիքով շահագործվող մեքենաներին, որոնք պրակտիկորեն ավելի հեշտ է լիցքավորել,  ցանկացած  մոտակա կայանից:

Այն, որ շուկայում նորագույն մեքենաների նկատմամբ արդեն հետաքրություն  կա,  փաստեց  ԷՅ ԲԻ ՍԻ էլեկտրամոբիլների ներկրմամբ եւ սպասարկմամբ զբաղվող ընկերության ղեկավար Արա Խաչատրյանը: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում արդեն, նրա տեղեկացմամբ գործընթաց է սկսվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների կառուցման եւ սպասարկման  ուղղությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Share

ՀՀ կառավարություն. աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին

Գործադիրը թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն…

1 hour ago

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20% կանխավճարի 15% կսուբսիդավորվի

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու…

2 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 02/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

3 hours ago

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել…

3 hours ago

Նիկոլ Փաշինյան. Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք

Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ…

5 hours ago

Հայաստանը Ղազախստանից վառելիք կներկի, ինչը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը

ՀՀ-ի  ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան…

6 hours ago

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը

Սիրով տեղակացնում ենք, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի…

8 hours ago

ՊԵԿ. ավելի քան 57մլն դրամ վերադարձվել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ…

8 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 26,658-ի (+593)

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

8 hours ago