Բաժին. Տնտեսական

Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են

Ավտոմեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է:

Share