Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Ավիաընկերություններին ավելի պատասխանատու լինել կպարտադրեն օրենքով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Միայն այս տարի մեր հայրենակիցները մի քանի անգամ հայտնվել են տհաճ իրավիճակում, երբ ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը այդպես էլ չի ժամանել ուղեւորներին Հայաստան փոխադրելու համար։ Խնդրի կարգավորումը նախեւառաջ օրենսդրական դաշտում է․ չկա օրենք, որը կկարգավորի ավիափոխադրողների եւ ուղեւորների հարաբերությունները։ Այդ բացը լրացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում կարգավորում է ստանալու նաեւ ուշացած չվերթների դեպքում պատասխանատու ավիաընկերությունների պարտավորությունների հարցը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա օրենք եւ ցանկացած ավիափոխադրող, որը կգա Հայաստան պետք է գործի հաշվի առնելով այդ օրենքը։ Այն նոր օրենք է լինելու, որով ցանկացած ավիափոխադրող ուշացման դեպքում կպարտավորվի ապահովել ուղեւորների համար ամենաանհրաժեշտ տարրական պայմանները։ Սա ՀՀ քաղաքացուն հարգելու շատ կարեւոր ինստիտուտներից մեկն է»,- ասել է պատգամավորը։ Նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենալ օրենքի նախագիծը»։

Share