Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. «Ոչխար և այծ բուծելու համար սահմանամերձերին անտոկոս վարկեր կտան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ոչխարաբուծության եւ այծաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է իրականցնել երկու եղանակով:

Առաջինով տոհմային ՄԵԿ-ի ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը  մասնակի կսուբսիդավորվի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին  տրամադրվելու են վարկեր  դրամով, առավելագույնը 12 տոկոս  անվանական տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը այնպիսի չափաքանակով կարվի, որպեսզի վարկերը շահառուների տրամադրվեն  2 տոկոս տոկոսադրույքով, իսկ կառավարության 2014թ. որոշմամբ  հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով:

Իսկ երկրորդ եղանակը կատարված ծախսի փոխհատուցումն է: Կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ-ի, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշի (ոչխարի եւ այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի,  քան 45.0 մլն  դրամի 23-27  տոկոսը»:

Share