Բաժին. Տնտեսական

PetroChina-ն նավթի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում

PetroChina չինական Էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր Է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հանքավայրը հայտնաբերվել Է Գանսուի նահանգի Ցինյան քաղաքային օկրուգի Ցինչեն գավառում: Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում Է 358 մլն տոննայի, իսկ ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա:

Սպասվում Է, որ այս տարի հանքավայրում կարդյունահանվի մոտավորապես 640 հազար տոննա նավթ, իսկ մոտ ապագայում արդյունահանման տարեկան ծավալը կհասնի 3 մլն տոննայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share