Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն». Քննարկման է դրվել գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի համար պետական աջակցության ծրագիրը

«Էկոնոմիկայի նախարարությունը մինչև հոկտեմբերի 11-ը քննարկման է դրել գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի համար պետական աջակցության ծրագիրը, որից նախարարությունը երեք սպասելիք ունի՝ ա. 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, բ. նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր ծառայություններ, գ. կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։

Գյուղոլորտում ապահովագրական համակարգ ունենալը խիստ անհրաժեշտ է: Բանն այն է, որ աշխարհում հայտնի 350 բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տարածքին առանձնահատուկ են 110-ը։ Դե քանի որ մեր գյուղատնտեսական արտադրությունն էլ, այսպես ասենք, հիմնականում բաց երկնքի տակ է վարվում, ուղղակիորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից…», – գրում է թերթը։

Share