Բաժին. Տնտեսական

Մեկնարկել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Սեպտեմբերի 30-ից  մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500 հատվածում, որի երկարությունը կազմում է  11,1 կմ: Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ ընկերությունը:

Նախատեսված է կատարել ճանապարհի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների լրացման և հարթեցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման և գծանշման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 20-ին: Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան կմ33+500-կմ40-000 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, սակայն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2020 թվականին: Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Share