Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև ստորագրվեց ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվեց հոկտեմբերի 1-ին, Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը երկկողմ հանդիպմանը վստահություն են հայտնել, որ Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:
Հոկտեմբերի 1-ին Երևանում Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև էլ կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։