Բաժին. Տնտեսական

Վարդան Ոսկանյան. ՀՀ-ԻԻՀ տնտեսական հարաբերությունները փոխշահավետ զարգացման ներուժ ունեն. տեսանյութ

Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. կարճ այսպես կարելի է բնութագրել Հայաստանի հանրապետություն-Իրանի Իսլամական հանրապետություն հարաբերությունները։ Տնտեսական սեկտորում, սակայն, միջպետական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

Օրերս ԵԱՀԿ համաժողովին հյուրի կարգավիճակով մասնակցեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հենց Երևանում և հենց այս օրերին տեղի ունեցած Ռոհանի-Պուտին հանդիպումը խորհրդանշական է համարում։ Առաջին անգամ այս երկու երկրների առաջնորդները ոչ թե պատերազմում են Երևանի բերդը գրավելու համար, այլ պարզապես բազմակողմ շփման հիանալի հարթակ են գտել։

Share