Բաժին. Տնտեսական

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում գազի գնի բարձրացման նշաններ այս պահին չի տեսնում

Այս պահին չկա որևէ նշան, որը կենթադրի Հայաստանում գազի գնի բարձրացման մասին: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ին գազի հնարավոր թանկացման մասին հարցին:

«Այո, ընթանում են բանակցություններ, գիտեք, որ լոկալ իմաստով գազի գինը որոշվում է երեք բաղադրիչով՝ գազի գինը սահմանին, ընթացիկ ներդրումներ, ընթացիկ ծախսեր: Ըստ էության թանկանալ չթանկանալը կախված է այդ երեք բաղադրիչների շուրջ բանակցություններից: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկան է, որտեղ պետք է լինի միասնական քաղաքականություն: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե այդ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, մենք կլինենք շահեկան վիճակում»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր նիստ, որի օրակարգում «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է և դրա հետագա գործարկման հնարավորությունները:

Share