Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի 8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։

Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։

Share